▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որեւէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններն էլ զուտ արարողակարգային էին:

Ու դա բնական է՝ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ եւ Թուրքմենստանի իշխանությունների միջեւ վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Թուրքմենստան, ինչի մասին եւս զուտ արարողակարգային բնույթի պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին:

Խնդիրն այն է, որ  գազի պաշարներով հարուստ Թուրքմենստանը ցանկանում է իր տարածքում ավտոմեքենաները համատարած անցկացնել գազի, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ երկրի տարածքը պատել գազալցակայաններով: Դա բավական թանկ ծրագիր է, եւ Կարեն Կարապետյանը փորձում է իրեն փոխկապակցված ընկերություններով վերցնել այդ պատվերի մի զգալի մասը: Բացի դրանից, ակնկալվում է, որ ավտոմեքենաները գազային վառելիքի սարքավորումներով համալրելու գործում կներգրավվեն  նույն ընկերությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին