▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Բոքսյանի անհայտ, բայց հայտնի երգը

Հուլիսի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում երգիչ Կարեն Բոքսյանը երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Asekose.am-ի թղթակիցը կապվեց ռեժիսորի հետ` ճշտելու տեսահոլովակի և նկարահանման ընթացքի մանրամասները:

Չցանկանալով ժամանակից շուտ հաղորդել մանրամասները` մեզ հետ զրույցում Սերժը միայն ասաց, որ տեսահոլովակը բավական հագեցած սյուժեով է և բավական հետաքրքիր լուծումներով` նշելով, որ այս տեսահոլովակն իրենց առաջին համագործակցության արդյունքն է:

«Կարծում եմ` հանդիսատեսը գոհ կմնա: Կարենը դեռևս ոչ մի անգամ նման կերպարով հանդես չի եկել և գուցե սա նորություն լինի մարդկանց համար»,- ավելացրեց ռեժիսորը:

Իսկ այն հարցին, թե ո՞ր երգի հիման վրա է նկարահանվել տեսահոլովակը, Սերժ Գաբյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած երգի անվանումը Կարենն ինձնից էլ է գաղտնի պահում: Միայն կարող եմ ասել, որ տվյալ երգը մարդկանց դեռ վաղուց է հայտնի»:

Տեղեկացնենք, որ Կարեն Բոքսյանը ևս մեկ անակնկալ  է պատրաստել տեսահոլովակի տեսքով,  որը հանդիսատեսը տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա աշնան սկզբին, բայց ի տարբերություն այս ստեղծագործության` այն նոր է և դեռևս անծանոթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին