▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եք, թե ռուսները մոռացե՞լ են

Որքան հիշում եմ, հայերը Արևելքի և Արևմուտքի միջև կոմպլեմենտար քաղաքականություն էին խաղում դեռ Պարսկաստանի և Բյուզանդիայի ժամանակներից սկսած, և այդ խաղն ավարտվեց պետականության կորստով: Շատ դարեր անց, դեպքերի բերումով, ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը և երկու տարի հետո հայտնվեց բոլշևիկյան մուրճի և թրքական զնդանի արանքում: Արևելք, թե՞ Արևմուտք հարցականն այս անգամ մերոնց հաստատակամորեն մղեց դեպի Արևմուտք: Արդյունքում վերջինս չարարչար խաբեց, իսկ Ռուսաստանը չարարչար պատժեց հայերին՝ Հայաստանին՝ զրկելով տարածաշրջանում քիչ, թե շատ լուրջ գործոն դառնալու հեռանկարից:

Նրանք, ովքեր այսօր գոչում են «Կորչի Ռուսասատանը», իրոք կարծում են, թե ռուսները մոռացել են, որ Անդրկովկաս կոչվածում հայերը նույնքան անբերուհույս են, որքան վրացիներն ու ադրբեջանցիները, և իրո՞ք կարծում են, թե ռուսները ձեռքերը ծալած կսպասեն, թե ոնց են հայերը թիկունք ցույց տալու իրենց: Էլի՝ կորչի Ռուսաստանը, բայց մի՞թե Արևմուտքը պակաս նենգ է, քան Ռուսաստանը: Այդուհանդերձ, պետք է, պետք է Հայաստանում Ռուսասատանից լիակատար անկախ ընդդիմադիր քաղաքաղական ուժի ներկայությունը, թեկուզ հենց նրա համար, որ ռուսները վերջապես վերանայեն «Հայաստանի հետ ոնց ուզեմ՝ այնպես էլ կվարվեմ» հոռացած մտայնությունը: Եթե կուզեք, սա փրկության ավելի լուրջ շանս է, քան մասսայաբար Ռուսաստան արտագաղթելը:

 

Գագիկ Մարտոյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին