Կառավարությունը ինչ մարդ կայնեցուց իր ցորենի ու գետնախնձորի պահեստներու վրա պահակ` կերան, կերան ու կերան։ Ստիպված հիմա իր պահեստներու պահպանությունը կատաղած շուներու է հանձներ, առանց նախապես անոնց սնունդին մասին հոգալու։
Այդ պատճառով անոթի կենդանիները փողոցին անցորդներու և անցորդներեն ալ հատկապես կուսակցականներու վրա կհարձակեն։
– Ինչո՞ւ,– պիտի հարցունեք։
– Վասնզի անկուսակցականներու վրա մի՜ս չի մնացեր այլևս..
Լեռ Կամսար
Կառավարությունն իր պահեստների պահպանությունը կատաղած շներին է հանձնել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet