▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը գտել է ձևը, թե ոնց կարելի է ֆռացնել ու մադկանց դարձնել պարտադիրի կամավոր անդամագրվածներ

ԴԵՄ ԵՄ!!!!!!!!!

Այսօր դիմում եմ գրել տնօրենիս, որպեսզի վերանայեն աշխատավարձիս պահումն ու վերադարձնեն. հաշվապահն ասաց, որ ինքն անգամ վերահաշվարկ չի արել, հարկայինում ավտոմատ պահել են,ուրեմն էս կառավարությունը գտել է ձևը, թե ոնց կարելի է ֆռացնել ու անտեսելով սահմանադրական դատարանի որոշումը մադկանց դարձնել պարտադիրի կամավոր անդամնագրվածներ։

Հետո կկանգնեն կասեն, դուք պայքարում եք փողոցում, պայքարեք ինչքան կուզեք, իսկ մարդիկ շատ էլ ուրախ են, որ իրենց ծերության մասին հոգ ենք տանում. Էնպես որ ում աշխատավարձից պահել են, իր կամքին հակառակ, գրեք դիմում և հետամուտ եղեք, որ տեղ հասնի, հակառակ դեպքում, ես դիմելու եմ դատարան, եթե դիմումս պատշաճ ընթացք չստանա:

Զառա Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին