ՀՀ կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ Տավուշի մարզի Չինարի համայնքում հենապատի կառուցման համար գումար է տրամադրվելու: Իսկ Այգեձոր համայնքում ոռոգման ջրատար է կառուցվելու:
Ընդհանուր առմամբ 147 մլն դրամ է հատկացվելու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրների լուծման համար։