▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը՝ ծույլիկ աշակերտի դերում

Բոլորս դպրոցում սովորել ենք ու բոլորիս է հայտնի ծույլիկ աշակերտի կերպարն, ով ամեն օր դասի է ներկայանում անպատրաստ ու միշտ գտնում է ալիբի. մի օր տունը հյուր է եկել, էն մյուս օրը լույսերն էին անջատել, մի օր հիվանդ է, մյուս օրը... Մի խոսքով:
Հիմա մեր կառավարությունն անընդհատ նման պատճառներ է գտնում. որովհետև հայտնվում է ծույլիկ աշակերտի կարգավիճակում ու չի կարողանում տնտեսական աճ ապահովել:
2008-ին, օրինակ, նախկին վարչապետը սկզբում ասում էր, որ համաշխարհային ճգնաժամը մեր վրա չի անդրադառնա, հետո պարզվեց, որ այնպես է անդրադարձել, որ մինչև հիմա խելքի չենք գալիս:
Տարբեր տրամաչափի մեր պաշտոնյաներ ասում էին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեզ օգուտ է. ռուսական շուկան դառնում է ՙՙջրի ճամփա՚՚ մեր մրգեղենի վրա: Հիմա պարզվում է, որ մեր միրգը հազիվ մենք ենք ուտում, իսկ պատժամիջոցները Հայաստանի վրա ազդում են:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում հարկերի հավաքագրման նախատեսված ցուցանիշը չի կատարվել, քանի որ նախատեսված տնտեսական աճը չի ապահովվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը
Համարենք, որ այս անգամ էլ ենք հավատում ծույլիկ աշակերտի պատճառաբանությանը, բայց դրանից մարդկանց փորը չի կշտանալու...

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին