▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը չի նկատում, թե ինչպես է հասել մի տեղ, որտեղից այն կողմ էլ չարություն գոյություն չունի

Կառավարությունը չի՜ նկատեր անգամ, թե ինչպես իր ընթացքով հասեր է տեղ մը, ուրկե անդին ալ չարություն գոյություն չունի, և եթե կուզե ժողովուրդը տանջել` պետք է չդպնա անոր. շարժեց թե չէ, բարիք պիտի պատճառե անոր։ Ու որպեսզի աբսուրդի մեջ չմեղադրվիմ, ըսեմ, որ տեղիս Չեկան բռնեց մեկը իմ բարեկամներես ու Ռուսաստանի բանտերը քշեց։ Ավելցնեմ անմիջապես, որ հիշյալը իր «ազատ» ժամանակը այնքան էր հուսահատեր, որ ինքնասպանության մասին կմտածեր։ Եվ ի՞նչ։ Հիմա բանտեն այնքան ուրախ նամակներ կգրե, այնքան գոհ է իր վիճակեն, որ շատերը հարմար հանցանք մը կփնտրեն գործելու` նույն բախտին արժանանալու համար։


Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին