▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը բլեֆ է անում կուտակայինի մասով

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասով վերջին զարգացումները, կարծես, պատրանք էին ստեղծում , որ կառավարությունը մտահոգված է խնդրով, որ պարտադիր կուտակայինի օրենքը , որը Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական, կբարեփոխվի և կհամապատասխանեցվի Սահմանադրությանը և մեր հասարակության պահանջներին:Կառավարությունում հավաստիացումներ կային, որ ,հատկապես, պարտադիր բաղադրիչի մասով օրենքը կհամապատասխանեցվի մեր քաղաքացինների պահանջներին: Ակնհայտ է, որ հասարակության պահանջը մեկն է` չեղյալ համարել ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչը, սակայն`հակառակ հասարակության պահանջի, կառավարության վերջին քայը այլ բանի մասին է խոսում:
Հ.Գ. Կառավարությունը մերժել է կունակայինի վերաբերյալ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը (որը, եթե չեմ սխալվում, ներկայացրել էր ՕԵԿ-ը), ինչը նշանակում է , որ կուտակայինի հետ կապված կառավարությունը առաջնորդվում է ժամանակ ձգելու ,ֆռռացնելու և մոլորեցնելու սկզբունքով: Ինչը նշանակում է, որ մեծ հաշվով, կառավարությունը ԲԼԵՖ է անում կուտակայինի մասով:

Ազատ Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին