▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապի վերջին երգը...Ուսանողները ջութակ են նվագել և պահանջել ռեկտորի հրաժարականը

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներն ու նրանց միացած մի քանի տասնյակ ուսանողները շարունակում են պահանջել Մայր Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:

 

 

 

 

 

 

 

 

 

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որում ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ուսանողները ջութակներով  են նվագում՝ նաև այդկերպ պահանջելով ռեկտորի հրաժարականը:  

 «Կարապի վերջին երգը (ահա այսպես գեղեցիկ ձևով ճանապարհ են դնում ԵՊՀ-ը Ռեկտոր` Արամ Սիմոնյանին 

Կեցցե ազատ , անկախ ուսանողը !!!

Վաղվա օրը ձերն է մեր հայրենիքի:

P.s. Վայելենք լարային քառյակի երաժշտությունը , վաղուց չենք ունկնդրել»,-գրել է Դավիթ Պետրոսյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանն, այսօր,  անդրադառնալով ռեկտոր Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ մի քանի բախտախնդիրների պատճառով չի պատրաստվում հրաժարական տալ, ասել է. «Մենք մեկուկես տարի է՝ անմիջական շփվում ենք ռեկտորի հետ, բայց մի բան պարզ է, որ համալսարանն ուսանողակենտրոն չէ: Եվ այսպես շարունակվել չի կարող: Իրավիճակ է փոխվել, ժամանակներ, և եթե իրենք չեն կարողանում փոխվել, ուրեմն պետք է հեռանան»:

Հարցին, թե Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են ֆինանսական ստուգումներ անել մայր բուհում, նախաձեռնության ղեկավարն ասել է, որ որոշ թվերի ծանոթ են:

 

 

 

 

 

 

 

 

«Իհարկե, հետո 2016 թ, հաշվետվությունը «փախավ» կայքից ու 2 միլիոն 600 հազար դրամով առնել սեղան, 1 միլիոնով առնել աթոռ. 141 միլիոն դրամ տրամադրել մաքրման ծառայության համար, երբ հավաքարարները մինիմալ աշխատավարձ են ստանում, էս ամենը ցույց է տալիս, որ կան շատ խնդիրներ, որոնք պետք է բացել և հասկանալ, թե այդ գումարներն ուր են գնում»,-ասել է նա:

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով մայր բուհի ռեսուրսների ոչ արդյունավետ ծախմանը՝ «ԵՊՀ-Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարը վերարձանագրել է, որ 130 միլիոն դրամն այլևս չի ուղղվում Հայաստանի երիտասարդական հիմնադրամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին