▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամաց-կամաց Հայաստանը վերածվում է հայերի ամառանոցի

Հայաստանում տնտեսական աշխուժություն չկա, շատ պատկերավոր ասած՝ փոքր ու միջին խանութներից առևտուր անող չկա և ամենավատն այն է, որ սկսած 2009թ-ից առևտրի ծավալներն անկում են ապրում: Գոնե ես գիտեմ, թե մեր թաղի քանի փոքր խանութ այս տարիների ընթացքում փակվեց և տերերն արտագաղթեցին ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և նույնիսկ Վրաստան:

Հիմա շատերդ կասեք, որ սուպերմարկետները խեղդեցին փոքր ու միջին խանութներին. իհարկե դա այդպես է, բայց այստեղ պետք է հաշվի առնել մեկ հանգամանք ևս՝ մարզերում խոշոր սուպերմարկետներ չկան և այնտեղ առևտուրը հնարավորինս դիվերսիֆիկացված է, բայց խանութներ շարունակվում են փակվել:

Այս ամենի պատճառը սոցիալական ծանր վիճակն է երկրում, մարդիկ արտագաղթում են ընտանիքներով ու արտագաղթած ամեն ընտանիքի հետ միասին պակասում է շրջանառությունը մեր երկրում: Կամաց-կամաց երկիրը հայերի հայրենիքից վերածվում է հայերի ամառանոցի, որտեղ կարելի է գալ լավ քյալլա, քաբաբ, խաշ ուտել, մի երկու հայրենասիրական կենաց ասել ու գնալ գործերով: Կարծում եմ ողբերգություն է հասունանում, իսկ ելք հաստատ կա, ամեն դժվար իրավիճակում էլ ելք կա, բայց այդ ելքը գտնելու համար նախ բարձրագույն ղեկավարությունը վիճակի մասին պետք է ստանա ՀՍՏԱԿ տեղեկություն, ԱԱԾ-ի, ոստիկանության և մամուլի միջոցով բարձրագույն ղեկավարությանը հասնող տեղեկությունները պետք է լինեն հնարավորինս օբյեկտիվ և զերծ մուտիլովկաներից:

Կեցցե այն աշխատողը, որ իր ղեկավարին կասի ճշմարտությունը, չնայած որ ճշմարտությունն ասելով նրա անձը հաստատ կտուժի: Համախմբվել է պետք, ավելի ճիշտ՝ ՀԱՄԱԽՄԲՈՂ է պետք:

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին