«Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արդեն արել է, հիմա հերթը մերն է, հայ ժողովրդինը: Փաշինյանին մնացել է անելու երկու տարբերակ, առաջին՝ ստորագրել այն, ինչ բանակցում է, այսինքն ՀՀ մահվան դատավճիռը, երկրորդ՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը»,- ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում: Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Մանրամասները՝ տեսանյութում: |
Կա՜մ Փաշինյանը ստորագրում է Հայաստանի մահվան դատավճիռը, կա՜մ՝ սեփական հրաժարականի թուղթը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet