«Մեր տեղեկություններով Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը վերջերս իր որդուն նշանակել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն: Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ը գտնվում է կոմիտեի համակարգում, այսինքն անմիջապես Մ. Սարգսյանի ենթակայության ներքո: Եվ այս դեպքում վերջինս լինելու է որդու ղեկավարը: Մենք փորձեցինք այս լուրը ճշտել նաև ՊՈԱԿ-ից, որտեղից պատասխանեցին, որ ունեն նոր փոխտնօրեն՝ Գրիգոր Սարգսյանը, որը հիմա Հայաստանում չէ, գործուղման է: Բայց հրաժարվեցին մեկնաբանել, որ նա Կադաստրի պետական կոմիտեի նախագահի որդին է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։