▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Junius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածում

Idram Junior հավելվածն արդեն ավելի հետաքրքիր է․ հենց հավելվածում կարելի է խաղալ ֆինանսական գրագիտության խաղ։ Ավելին, այդ խաղի միջոցով կարելի է պատրաստվել «Junius» ֆինանսական կրթության մրցույթին, որը կազմակերպվել է Idram Junior ֆինանսական հավելվածի և Կորիզ կրթական ծրագրի կողմից։

Թե «Junius» խաղը, թե մրցույթը ստեղծված են բարելավելու երեխաների գիտելիքները ֆինանսական ոլորտում։ Մրցույթին պատրաստվելու համար պետք է ներբեռնել Idram Junior ֆինանսական հավելվածը՝ նախատեսված հատուկ երեխաների ու պատանիների համար, գրանցվել ծնողի թույլտվությամբ և խաղալ «Junius» խաղն անմիջապես հավելվածում, հավաքել գիտելիքներ ու մասնակցել ամփոփիչ մրցույթին։

Իդրամ ընկերության Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Junius» խաղը և մրցույթը կօգնի պատանիներին պատրաստվել նավարկել ֆինանսների աշխարհում՝ դառնալով էլ ավելի պատասխանատու կյանքի կազմակերպման ու ֆինանսների տնօրինման հարցում։ «Ֆինանսական գրագիտությունը ցանկացած մարդու կարևորագույն հմտություններից է․ դեռ փոքր տարիքից երեխաներին ֆինանսներին ծանոթացնելը թույլ է տալիս ապահովել նրանց գիտակից ու բարեկեցիկ ապագան։ Հենց այդ է պատճառը, որ որոշում կայացրինք համագործակցել «Կորիզ» կրթական ծրագրի հետ և խրախուսել երեխաներին պատրաստվել մեծ մրցույթին ու ստանալ արժեքավոր մրցանակներ, ավելի ստույգ՝ iPhone 15: Միևնույն ժամանակ նշեմ, որ երեխաները մրցույթից հետո էլ հնարավորություն են ունենալու խաղալ Junius խաղը Idram Junior հավելվածում և բարելավել իրենց գիտելիքները», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ «Junius» ֆինանսական կրթության խաղի հիմնական առաքելությունն է օգնել Հայաստանի Հանրապետության 3-8-րդ դասարանների աշակերտներին հասկանալ ֆինանսական աշխարհը և սովորել ֆինանսական հմտություններ՝ խաղի միջոցով: Այս նորարարական հավելվածը թույլ կտա երեխաներին իմանալ, թե ինչ է ֆինանսը, ինչպես ճիշտ տնօրինել գումարը, խուսափել ֆինանսական խարդախություններից և վստահորեն կողմնորոշվել ֆինանսական միջավայրում», - ասում է Սուրեն Ալոյանը։

Ամփոփիչ մրցույթը տեղի կունենա երկու փուլով․ 3-5-րդ դասարանների համար մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 10-ին, 6-8-րդ դասարանների համար՝ սեպտեմբերի 11-ին՝ առցանց ֆորմատով, ժամը 10։30-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում՝ երեխայի նախընտրած ժամին։

Մրցույթի հաղթողներին սպասվում են տպավորիչ նվերներ․ երկրորդ և երրորդ հորիզոնականները կստանան անակնկալ մրցանակներ, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնող գիտունիկները կստանան մեծ մրցանակ՝ 6 հատ iPhone 15-երից մեկը։

Գրանցվե՛ք մրցույթին հիմա koreez.am կայքում, ներբեռնե՛ք Idram Junior հավելվածն ու պատրաստվե՛ք կարևոր օրվան անմիջապես հավելվածի ներսում, հաղթե՛ք մրցույթն ու ստացե՛ք ոչ միայն կարևոր գիտելիքներ, այլ նաև արժեքավոր նվերներ։ Գրանցվել կարող եք մինչև սեպտեմբերի 8-ը։

Idram Junior-ի ու Koreez-ի հետ ֆինանսներ սովորելը այնքա՜ն հետաքրքիր և զվարճալի է։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին