▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժպտացող արժեքներ»-ը կներկայացվեն միայն այսօր

 

 Ինչպե՞ս Ջիվան Գասպարյանը հայտնվեց մեծ կշեռքի մեջ, ինչու՞ էր Կարգինի Մկոն iPad-ը նետել աղբամանի մեջ, ի՞նչ էր անում հաղորդավարուհի Լուլուն դարբնագործական արհեստանոցում, ինչպե՞ս էր Տիգրան Մանսուրյանը թղթից ինքնաթիռներ պատրաստում, ինչու՞ էր Նարեկ Դուրյանը հայտարարություների ստենդին դեղին թղթեր փակցնում:
Այս և այլ հարցերի պատասխաններ են տալու սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 17.00-ին, Նկարիչների միությունում կայանալիքհայ լուսանկարչուհի Էմմա Վիլլի "Ժպտացող արժեքներ" խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները:Լուսանկարչուհին իր առջև խնդիր է դրել յուրովի ներկայացնել ազգային և համամարդկային արժեքները: Նրա բաղադրատոմսը պարզ է`որևէ իրական արժեք + որևէ նշանավոր անհատ + մի փոքր ժպիտ:
            Ներկայացված լուսանկարներում արժեքները ներկայացրել են 21 նշանավոր ու սիրված անձիք, ինչպիսիք են` ՏիգրանՄանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գագիկ Գինոսյանը, Նարեկ Դուրյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկոն), Միքայել Պողոսյանը, Լուսիկ Ագուլեցին, The Beautified Project-ը, Ռեինկարնացիայի Ռոլանդը, հանրահայտ ռոլիկներով Լևոնը և այլոք:
            Միջոցառման ընթացքում նախատեսվում են ջազային և դասական կատարումներ, հաճելի հյուրասիրություն և իհարկե ժպիտ: Ցուցահանդեսի վերջում լուսանկարչուհին ներկայացված աշխատանքները նվիրելու է դրանցում պատկերված հայտնի անձանց:
            "Ժպտացող արժեքներ" խորագրով ցուցահանդեսին հրավիրված են բազմաթիվ հայտնի ու սիրված անհատներ, լրագրողներ,հասարակական-մշակութային գործիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ:

Ինչպե՞ս Ջիվան Գասպարյանը հայտնվեց մեծ կշեռքի մեջ, ինչու՞ էր Կարգինի Մկոն iPad-ը նետել աղբամանի մեջ, ի՞նչ էր անում հաղորդավարուհի Լուլուն դարբնագործական արհեստանոցում, ինչպե՞ս էր Տիգրան Մանսուրյանը թղթից ինքնաթիռներ պատրաստում, ինչու՞ էր Նարեկ Դուրյանը հայտարարություների ստենդին դեղին թղթեր փակցնում:

Այս և այլ հարցերի պատասխաններ են տալու սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 17.00-ին, Նկարիչների միությունում կայանալիքհայ լուսանկարչուհի Էմմա Վիլլի «Ժպտացող արժեքներ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները: Լուսանկարչուհին իր առջև խնդիր է դրել յուրովի ներկայացնել ազգային և համամարդկային արժեքները: Նրա բաղադրատոմսը պարզ է`որևէ իրական արժեք + որևէ նշանավոր անհատ + մի փոքր ժպիտ: 

Ներկայացված լուսանկարներում արժեքները ներկայացրել են 21 նշանավոր ու սիրված անձիք, ինչպիսիք են` ՏիգրանՄանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գագիկ Գինոսյանը, Նարեկ Դուրյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկոն), Միքայել Պողոսյանը, Լուսիկ Ագուլեցին, The Beautified Project-ը, Ռեինկարնացիայի Ռոլանդը, հանրահայտ ռոլիկներով Լևոնը և այլոք: 

 Միջոցառման ընթացքում նախատեսվում են ջազային և դասական կատարումներ, հաճելի հյուրասիրություն և իհարկե ժպիտ: Ցուցահանդեսի վերջում լուսանկարչուհին ներկայացված աշխատանքները նվիրելու է դրանցում պատկերված հայտնի անձանց: «Ժպտացող արժեքներ»  խորագրով ցուցահանդեսին հրավիրված են բազմաթիվ հայտնի ու սիրված անհատներ, լրագրողներ,հասարակական-մշակութային գործիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին