▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովու՞րդ, քաղաքացիների խու՞մբ, թե ամբոխ...

Անընդհատ, երբ խոսվում է հանրահավաքների, ցույցերի, մասսայական տարաբնույթ միջոցառումների մասին, ակամա և բնականաբար ըստ իրավիճակի օգտագործում ես ամբոխ կամ քաղաքացիների խումբ արտահայտությունը: Եվ այդ խոսքից հետո սկսվում է հարձակումները, վիրավորանքները, նույնիսկ հայհոյանքները: Բնականանար դրանք ընդդիմադիրներ են, այդ ցույցերի, հանրահավաքների, ակցիաների մասնակիցներ…
Ինձ թվում է այդ մարդիկ ուղղակի տեղյակ չեն ինչ է ամբոխը, ինչպես է բնութագրվում և առանց խորանանլու էության մեջ վիրավորվում են, համարելով այն վիրավորական…Նրանք գտնում են, որ այդ հարյուր, հազար կամ տաս հազար քաղաքացին ժողովուրդ են և վերջ…
Առօրյա խոսակցությունում, սովորաբար ամբոխ անվանում են մարդկանց մեծ քանակությանը, որոնք գտնվում են միառժամանակ մեկ վայրում: Ամբոխը դա մարդկանց հավաքն է, կուտակունը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և միասնական կազմակերպական կառուցվածք, սակայն շաղկապված են իրար հետ ընդհանուր ուշադրության կենտրոնով և զգացմունքային վիճակով: Հաճախ նույնիսկ շատ լավ կազմակերպված մասսայական հավաքը, ցույցը, հանրահավաքը, երթը իր մեջ հավասարապես կրում է թե’ խմբի, թե’ ամբոխի հատկանիշներ: Նրանք կարող են փոխադարձաբար վերածվել մեկ իրավիճակից մյուսին' ամբոխից խմբի կամ հակառակը…
Ֆրեյդը ուսումնասիրելով ամբոխի հոգեբանությունը, եկել է այն եզրակացության, որ ամբոխում անհատի վարքագիծը փոխվում է, իռացիոնալի և անգիտակցականի ազդեցության տակ մեծանում է ոգևորվածությունը, մարդը այնպիսի վարքագիծ է ցուցաբերում, որն այլ պայմաններում չէր ցուցաբերի: Այսինքն նրանք, որպես կանոն գտնվում են խիստ գրգռված ու հուզական լարվածության վիճակում և հաճախ դառնում անկառավարելի ու անկանխատեսելի…
Ամբոխը չի դատում իրական փաստերով, այլ իրական է համարում այն ամենը, ինչ ստեղծվել է իր մտածողությամբ: Ամբոխին տիրող կրքերի ճնշման տակ մարդկանց վարքը դառնում է իմպուլսիվ և բնազդային: Նրանք ժամանակավորապես դադարում են անհատականություններ լինելուց, չեն մտածում իրենց գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Թուլանում է նրանց պատասխանատվության զգացումն ու ինքնակառավարումը, ինչպես նաև այդ վիճակում նվազում է ինտելեկտի մակարդակը: Այդ իսկ պատճառով զանգվածի առջև ելույթ ունեցողները, կոչերով, բամբասանքներով, խոսակցություններով հանդես եկողները, հրահրողները, սադրիչները պետք է խիստ պատասխանատվություն զգան իրենց գործողությունների հնարավոր հետևանքների համար…
Դեռևս հին հույն քաղաքագետ Սոլոնը պնդում էր, որ յուրաքանչյուր աթենացին խորամանկ աղվես է, իսկ ժողովրդական ժողովը Պնիկսում ոչխարների հոտ: Դա հաստատում էին նաև հռոմեացիները. «Senatores omnes boni viri, senatas romanus mala bestia »(Բոլոր սենատորները արժանավոր մարդիկ են, իսկ հռոմեական սենատը կատաղած գազան է):
Բոլորդ իհարկե նկատել եք, որ գրեթե բոլոր երկրների խորհրդարանները հաճախ վերածվում են ամբոխի և մենք մշտապես դրա ականատեսն ենք լինում հեռուստացույցով: Դա նշանակում է անձի էության, անձի առողջ դատողության կորուստը մասսաների մեջ…Մինչդեռ ժողովուրդը մարդկանց որոշակի խումբ է, որին բնորոշ է բնակության տարածքի, լեզվի, մշակույթի, կրոնի, պատմական անցյալի և այլ հատկանիշների ընդհանրությունը: Ընդահանուր իմաստով' «ժողովուրդ» հասկացությունը նույնանում է ազգագրական հանրույթին' էթնոսին:
Այստեղ տեղին է մեջ բերել Ֆրիդրիխ Էնգելսի խոսքերը. «Ժողովուրդն ու ամբոխն իրար հակառակ բաներ են: Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը' թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը' դյուրագրգիռ, վտանգավոր, կատաղած ու չար…
Դուք ինքներդ որոշեք, թե նույնիսկ նույն հանրահավաքի, ցույցի, երթի կամ այլ միջոցառման ժամանակ քանի անգամ են մասնակիցները փոխակերպվում ամբոխի կամ հակառակը…
Ինձ թվում է ճիշտը հակառակն է…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին