▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջողազը կհանձնի, որ Բերքաբերը դատարկվի». Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ջողազը կհանձնի, որ Բերքաբերը դատարկվի․․․
Չէ՜, ժող ջան, Նիկոլն այնքան միամիտ չէ, որ գնա Բերքաբեր ու միանգամից ասի՝ տներից դուրս եկեք, ձեզ փող եմ տալիս, փող՝ հողի դիմաց։ Նիկոլը գիտի, որ այնտեղ խմորումներ են գնում, ստորագրահավաք են կազմակերպում։ Մարդիկ տեղյակ են, թե ինչպես քայլ առ քայլ հարակից գյուղերին խաբեց ու տներից դուրս հանեց։ Մարդիկ գիտեն նրա լարած թակարդները և պատրաստ են դիմակայելու։ Ինքը Բերքաբեր գնաց ու ասաց՝ ժող ջան, տեսեք ի՜նչ տներ եմ կառուցում։ Բերքաբերում, ինչքան տուն կա, ծրագիր ունենք՝ 40 տոկոսով ավելացնել։ Ջուրը կա, տունը կա, ճանապարհը կա, էլ ի՞նչ եք ուզում ինձնից։ Նիկոլը գիտի ճիշտ ժամանակին «վրա տալ», դեռ պահը չէ։
Նիկոլը Բերքաբեր է գնացել, որ մարդկանց տրամադրությունը մոտիկից որսա, տեսնի, հասկանա, թե ի՞նչ մեթոդներով այդ մարդկանց զիջման նախապատրաստի։ Հետո առանձին, հատիկ-հատիկ կկանչեն և ինչ որ պետք է, կառաջարկեն։ Երեկ արդեն կեղծ էջերը լուրեր էին տարածում, թե Բերքաբերի հողերը, մեր հողերը, մեզ են անցնելու։ Այսինքն, նա թիրախավորված դուրս է եկել այն ուժերի դեմ, որոնք ասում էին՝ գնացել է հողի դիմաց փող առաջարկի։ Նիկոլը միամիտ չէ, բերքաբերցիների հետ իրենց բարբառային աքցենտով էր խոսում, հասկացնելով, որ ես ձերն եմ, ձեզնից եմ»:

Դիտեք նաև՝

***

***

***

***

***

***

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին