Փետրվարի 18-ին աշխարհահչռակ բրիտանացի ջութակահարուհի Վանեսա Մեյը որպես մարզուհի ներկայանալու է Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Վանեսան թեև ծագումով Սինգապուրից է, սակայն ներկայացնում է Թաիլանդը: Վերջինս դեռ մանկուց զբաղվել է լեռնադահուկային սպորտով և Սոչիում հանդես է գալու հսկա ոլորավայրէջքում: Պետք է նշել, որ ապագա հանրահայտ ջութակահարուհին երաժշտությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից: Նույն ժամանակահատվածում նրա կյանքում հայտնվել էին դահուկները, սակայն ձեռք բերելով երաժշտական վունտերկինդի համբավ` Վանեսան սպորտին տրամադրելու ժամանակ այլևս չուներ:
Ջութակահարուհի Վանեսա Մեյը որպես մարզուհի մասնակցում է Սոչիի օլիմպիական խաղերին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet