▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսի բողոքը բոլոր «պոռնիկներին» և ...

Դիտեք նաև՝

Օրերս հայկական շոու բիզնեսի ամենաէպոտաժային երգչուհիներից մեկը` Ջուսը, երևանյան ակումբներից մեկում ընկերների հետ, որոնց թվում են եղել երգչուհիներ Լիլիթ Կարապետյանը, Արփինե Բեկջանյանը, երգիչ Վարդան Սարգսյանը,  տոնել է իր հերթական ծննդյան տարեդարձը: Իհարկե, համացանցում հայտնված լուսանկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել օգտատերերի մոտ, որոնց, սակայն, հաջորդել են տարատեսակ բնույթի մեկնաբանությունները: Այդ առիթով Ջուսը, իրեն հատուկ ոճով, գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում` դիմելով լուսանկարների տակ գրառում կատաողներին:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել երգչուհու հետ` պարզելու, թե իրականում ինչ տեսակ մեկնաբանությունների մասին է խոսքը և ճշտելու ծննդյան տարեդարձի մանրամասները:

«Ինչ ուզում էի ասեի, արդեն գրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, բայց կկրկնեմ ևս մեկ անգամ: Ամեն մարդ իր արշինով է չափում: Պոռնիկը միշտ բոլոր աղջիկներին պոռնիկ է ասում և այլն….Մեղք են … Միայն մեկ բան գիտեմ, որ այս ամենն արվում է նախանձից, այդ իսկ պատճառով է, որ օրեցոր այս կամ այն երգչուհու, այդ թվում նաև իմ, տեսահոլովակները և երգերը ջնջվում են Youtube-ի պաշտոնական ալիքից: Ուղղակի թող մի քիչ կամաց նախանձեն: Այդքան բան»,- զրույցի ընթացքում նշեց Ջուսը:

Անդրադառնալով իր ծննդյան տարեդարձին` Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ այդ երեկո շատ անակնկալներ և հաճելի նվերներ է ստացել, որոնցից ցանկացավ առանձնացնել ընկերներից մեկի կողմից նվիրած օձի կաշվից պատրաստված գոտին, որի վրա մակագրված է իր անվան առաջին տառը:

Իսկ այն հարցին, թե ե՞րբ է նա մեկնելու Ֆրանսիա իր ամենամեծ անակնկալի հետևից, Ջուսը պատասխանեց.

«Մոտ մեկ ամսից կմեկնեմ սիրելիիս` Ռիչարդի մոտ և, վերջապես, կտեղեկանամ, թե ծննդյանս տոնի առթիվ ինչ անակնկալ է պատրաստել սիրելիս ինձ համար»,- իր խոսքը եզրափակեց երգչուհի Ջուսը:


Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին