ankyun3.am-ի փոխանցմամբ` Ալավերդու ճոպանուղին մի քանի օր է՝ չի աշխատում։ Ճոպանուղու գլխավոր մեքենագետ Ավետ Թամազյանը տեղեկացրեց, որ կայծակի հետևանքով վնասվել է ճոպանուղու ոչ միայն գլխավոր շարժիչը, այլ նաև հաստատուն հոսանքի գեներատորը: Գլխավոր շարժիչն անմիջապես փոխարինվել է պահեստայինով, սակայն գեներատորի անսարքությունը վերացնել չի հաջողվել: Այս պահին աշխատանքներ են տարվում հաստատուն հոսանքի գեներատորի անսարքությունը վերացնելու ուղղությամբ: Ճոպանուղին անհայտ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքը, աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում