Մասնագիտական հաջողության գագաթնակետին գտնվող հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը հնարավոր է, որ շուտով հրաժեշտ տա կինոարտադրությանը: Դերասանը մտադիր է կրկին իր ձեռքը վերցնել սիրելի կիթառը և 30 տարի անց վերականգնել իր նախկին «The Kids» ռոք խումբը:
«Չնայած իր հսկայական հաջողությանը` Ջոնին միշտ էլ բեմի կարիքը զգացել է. նա մինչ այսօր երազում է էստրադային գործունեության մասին,- ասել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը:
Ջոնի Դեպը համոզված է, որ իր մտքերը իրականություն դարձնելու, իր խումբը վերամիավորելու և համերգային շրջագայություններ սկսելու ճիշտ ժամանակը ներկայումս է:
Սակայն նրան մտահոգում է այն փաստը, որ քանի որ նա ողջ աշխարհով հայտնի է որպես դերասան, քննադատությունները անխնա կլինեն: Համենայն դեպս, երկրպագուներին առայժմ պետք չէ անհանգստանալ, քանի որ մոտակա 3 տարին Ջոնի Դեպը մտադիր է նկարահանվել մի շարք նոր ֆիլմերում: