▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ

168.amգրում է. Այս պարզ դեղամիջոցը  որոշեցինք ներկայացնել մեր ընթերցողներին, հատկապես այն բանից հետո, երբ բազմաթիվ հիվանդներ փորձարկելով այն՝ ստացան լավագույն արդյունքները: Հերթական հետազոտություններից հետո նույնիսկ բժիշկներն են ապշել՝ տեսնելով դրական արդյունքները: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին:

Բժիշկ  Ջոաննա Բադվիգը (Dr. Johanna Budwig)  քաղցկեղային հիվանդությունների ոլորտի Եվրոպայի լավագույն կենսաքիմիկներից մեկն էր: Նա ծնվել է 1908թ., մահացել է 95 տարեկան հասակում:

Ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ցնցող բացահայտումների համար նա 7 անգամ ներկայացվել է Նոբելյան  մրցանակի:

Կես դար առաջ` 1959թ. նոյեմբերի 2-ին` Ցյուրիխում իր դասախոսության ժամանակ, Բադվիգն ասել է. «Առանց յուղային թթուների շնչառական համակարգում թթվածնի յուրացումն ապահովող ֆերմենտները չեն գործում: Մարդը սկսում է խեղդվել նույնիսկ թթվածնով հարուստ օդում. յուղային թթուների պակասը քայքայում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները»:

Նա  հատկապես նշել է, որ սննդի մեջ յուղազրկված և վերամշակված  կարագների (յուղերի) գործածումը  հանգեցնում է լուրջ հիվանդությունների: Եվ քանի որ այժմ բոլոր սննդատեսակները արհեստականորեն յուղազերծված են, իրենցից վտանգ են ներկայացնում թե’ մեծահասակների, թե’ փոքրիկների համար:

Բժիշկ Բադվիգը մի քանի տարի վատնեց քաղցկեղով հիվանդների արյան ուսումնասիրության համար:  Ուսումնասիրության արդյունքում նա հայտնաբերեց, որ հիվանդների արյան մեջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների պարունակությունը: Ինչպես նաև արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակության հետ մեկտեղ նա հայտնաբերեց նաև անսովոր դեղնականաչավուն միացություններ: Եվս մեկ բացահայտում եղավ այն, որ առողջ մարդկանց արյան մեջ  Օմեգա 3 դասի յուղաթթուների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հիվանդների մոտ:

Ուսումնասիրությունների արդյունքում  բժիշկ Բադվիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիվանդության բուժման համար: Արդյունքում նա կանգ առավ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի(льняное масло) խառնուրդի վրա:

Border (3)

Կտավատի ձեթը բոլորից շատ է պարունակում Օմեգա 3 դասի յուղաթթուներ, հեշտ յուրացվում է և ալերգիաներ չի հարուցում: Կաթնաշոռն, իր հերթին, պարունակում է սուլֆոպրոտեինների բարձր մակարդակ: Բադվիգը հայտնաբերեց, որ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդը ջրի մեջ լուծվում է, այսինքն` օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող է: Միայն չզտված կտավատի ձեթի օգտագործումն անվտանգ է, բայց նաև անարդյունք է: Այն անպայման պետք է խառնված լինի կաթնաշոռի հետ:

Border (5)Ի զարմանս իրեն` Բադվիգը հայտնաբերեց, որ իր դիետայի 3 ամսվա կիրառումից հետո քաղցկեղով հիվանդների մոտ վիճակի լավացում է նկատվում. ուռուցքները փոքրանում են, ուժերը վերականգնվում են, իսկ արյան մեջ չկան դեղնականաչավուն մասնիկներ, ֆոսֆոլիպիդների և լիպոպրոտեինների պարունակությունը մոտենում է նորմային, կարգավորվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը:  Հաջողվում էր փրկել նույնիսկ այն հիվանդներին, ումից բժիշկները պարզապես  հրաժարվել էին:

Բազմաթիվ փորձարկումներց հետո Բադվիգը գտավ օպտիմալ չափաբաժինը, այն է` Ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթը խառնել 100-150գրամ կաթնաշոռի հետ՝ մինչև համասեռ զանգված դառնալըՕգտագործել օրը մեկ անգամ:

1990թ. ուռուցքաբան բժիշկ Ռոեմը հայտարարեց, որ այս սննդակարգն աշխարհում ամենահաջողված հակաքաղցկեղային սննդակարգն է:

«Բադվիգի արձանագրության» (ինչպես հետագայում այն անվանեցին) օգտագործումը դիետայի մեջ   ապացուցեց իր թերապևտիկ արժեքայնությունը քաղցկեղի, միոկարդի ինֆարկտի, աթերոսկլերոզի, լյարդի ֆունկցիայի խանգարումների, խոցային հիվանդությունների, արթրիտի, մաշկային էկզեմաների, տարիքային դեգրադացիոն հիվանդությունների և աուտոիմունային հիվանդությունների կանխարգելման և բուժման  մեջ:

Իր ուսումնասիրությունների մեջ Բադվիգը հայտնաբերեց մեր առողջության համար, այսպես կոչված՝ «վատ» ճարպերի կործանարարության փաստը: Օրինակմարգարինը չափազանց վնասակար սննդամթերք է  ուռուցքային ռիսկի խմբի մարդկանց համար:

Border (1)Բադվիգի գիտական հայացքներն ու պատկերացումները նրա ողջ կյանքի ընթացքում պաշտոնական բժշկության կողմից ենթարկվել են տոտալ հարձակման, իսկ այնուհետև նաև համաձայնեցված արհամարհանքի` կապված դեղագործական և սննդարդյունաբերական փոխադարձ շահերի հետ:

Ինչպես հետագայում հիշում է Բադվիգի հսկողության ներքո 10 տարի շարունակ գտնվող շագանակագեղձի քաղցկեղով տառապող նրա  նախկին հիվանդը, փաստաթղթավորվել է քաղցկեղի բուժման մոտ 1000 հաջողված պատմություն:

Սակայն  դեղագործական և ուռուցքաբանական արդյունաբերությունները անտեսել են Բադվիգի բոլոր հաջողությունները: Բացի դրանից, նրա գիտական եզրակացությունները կարող էին լուրջ հարված հասցնել  յուղերի արտադրմամբ զբաղվող ընկերություններին:

Բադվիգը անթույլատրելի էր համարում ամբողջական կամ մասնակի հիդրոգենիզացված որևէ տեսակի ռաֆինացված կամ, այսպես կոչված, արհեստական ճարպի  (մայոնեզ, մարգարին) օգտագործումը սննդի մեջ: Օրգանիզմը, սրտամկանը  չեն  ընդունում դրանք, և դրանց գործածումը կարող է հանգեցնել տարատեսակ խանգարումների, այդ թվում` բջջային մակարդակում: Վատ ճարպերի թվին  Բադվիգը դասում էր նաև ներկայումս հրուշակագործության մեջ մեծ տարածում ունեցող չհագեցած ճարպերը:

Border (2)

Նրա պատկերացումներով օգտագործման ենթակա են բնական շաքար պարունակող ածխաջրածինները` խնձորը, խուրման, տանձը, խաղողը: Չի թույլատրվում ռաֆինացված շաքարի որևէ տեսակի օգտագործումը, ներառյալ`  մակարոնեղենը , սպիտակ հացը, մսի յուղոտ տեսակները, պահածոյացված և տապակած մթերքները:

Գործնականում բոլորին առողջության նորմալ պահպանման համար խորհուրդ էր տրվում 100 գրկաթնաշոռի և 

գր.  էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդի  ամենօրյա օգտագործումը:

Border (6)Բադվիգի սննդակարգի համաձայն` նախաճաշը կարող էր  ներառել  մեղրի հետ հարած անպայման սառնարանում պահպանվող էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ` ավելացրած մի փոքր նոր կթված չեռացրած կաթ և թարմ հատիկավոր կաթնաշոռ:  Թույլատրվում էր նաև  ընկուզեղեն ավելացնել (բացի  գետնանուշից -арахис), ինչպես նաև սեզոնային թարմ մրգերի փոքր քանակություն:

Անհրաժեշտ է նշելոր  Ջոաննա Բադվիգը  ծանր հիվանդություններիդեպքերում  գործածում էր  հետևյալ խառնուրդը` 42 գր. (3 ճաշի գդալէկոլոգիապես մաքուրսառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ  և 100գրկաթնաշոռ:

Էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը շուտ փչացող մթերք է: Այդ պատճառով՝ գնելիս անպայման  անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա շշալցման ամսաթվին: Եթե շշալցումից անցել է 1 ամիս, ուրեմն՝ այն 100 -ով փչացած է, եթե անգամ պահպանման ժամկետը կես տարի է: Փչացած ձեթը դառն է ու  համեղ չէ, իսկ թարմը անուշ բույր ունի և թեթևակի այրում  է մանանեխի նման:

Գերմանիայում գործածում էին  նաև  Linomel  պատենտավորված միացությունը, որն իր մեջ ներառում էր էկոլոգիապես մաքուր կտավատի թարմ սառեցված սերմեր, կաթի փոշի և մեղր: Այս խառնուրդը անհրաժեշտ է օգտագործել այն պատրաստելուց  10 րոպեի ընթացքում, այլապես այն կթթվի և առողջության  համար վանգավոր կլինի:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին