▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ ոստիկանների հերթական անօրինական գործողությունները

Պարտավոր եմ պատմել ձեզ ճանապարհային ոստիկանության հետ 2 օր առաջ տեղի ունեցած իմ հերթական հանդիպման մասին։

Կարեւոր է, որ էդ լկտիները չկարողանան խաբել վարորդներին ու փող շորթել։

Եվ ուրեմն, քշում եմ Եղեգնաձոր՝ Արեգենց 2-րդ խաղին։ Մեքենայում ես ու Արամ Փանոսյանն ենք, ռեգիստրատորը՝ միացրած, կռուիզ կանտրոլով, որը ֆիքսել եմ 60 կմ/ժ-ի վրա, քանի որ էդ պահին բնակավայրի միջով էինք անցնում (կարծեմ՝ Արփի գյուղի)։

Դիմացից եկող ոստիկանը մի հատ անհոդաբաշխ նշան արեց ինձ, որ կանգնեմ։ Նկատի ունեմ՝ ոչ թե համաձայն օրենքի՝ հստակ ինձ հասկացրեց, որ հենց ինձ է կանգնեցնում, այլ լույսերը վառեց-անջատեց ու բռբռացրեց, ինչպես սովորաբար անում են իրենք։

Մի քիչ առաջ գնացի ու, դեռ կասկածելով, որ ինձ էր կանգնեցնում, աջ քաշեցի, վթարայիններս վառեցի ու կանգնեցի, մեքենայի մեջ սպասում եմ մեր հերոսներին։ 
Մոտեցավ տեսուչ էսինչյանը։ 
Կապիտան - Ձեր փաստաթղթերը։
Ես - Ինչի՞ պետք է ես Ձեզ փաստաթուղթ տամ։
- Խախտում եք արել։
- Ի՞նչ խախտում։
- Արագությունը գերազանգել եք։
էդտեղ ես սկսում եմ լայն ժպտալ, ռեգիստրատորը շուռ եմ տալիս իրա վրա, միկրոֆոնը միացնում եմ ու հարցնում.
- Պարոն կապիտան, իսկ եթե չկարողանաք ապացուցել, որ ես արագություն եմ գերազանցել, Ձեզ ի՞նչ պատիժ է հասնում։
Կապիտանն ապշած ասում է՝ - ինչի՞ համար պատիժ։
- Ձեր անօրինական գործողությունների։
- ՞։
- Դուք ինձ ապօրինաբար կանգնացրել եք, խանգարել եք իմ ընթացքը, ուշացնում եք ինձ, նեղություն եք ինձ տալիս... եթե պարզվի, որ անտեղի եք էս ամենն արել, Ձեր պատիժը ո՞րն է լինելու  

Պատասխան չուներ մեր հերոսը, ու միակ բանը, որ կարողացավ ասել՝ առաջարկելն էր, որ մոտենանք իրենց մեքենային, որ ցույց տան, որ ես քշել եմ 74 կմ/ժ արագությամբ։

Մոտեցել եմ, դիսփլեյը միացրել են, դատարկ ասֆալտ է, ձախ ներքեւի անկյունում «000 km/h» գրառում է, հետո հայտնվում է իմ x-terra-ն ու էդ գրառումը ակնթարթորեն վերածվում է «74 km/h»-ի...  կոմեդիա է, ոչ թե ոստիկանություն։

Ասում եմ՝ հիմա դուք ուզում եք ինձ համոզել, որ էս տեսագրության մեջ իմ մեքենան գնում է 74 կմ/ժ արագությա՞մբ   (ինչ խոսում եմ՝ ժպտալով եմ խոսում)։ 
Ասում է՝ այո, տես, սարքը ցույց ա տալիս։
Հարցնում եմ՝ պարոն կապիտան, Դուք քանի՞ տարվա ոստիկան եք։
- 20։
- Ուզում եք ասել, որ 20 տարվա ոստիկանը զուտ աչքով չի տարբերում 60 կմ/ժ ու 74 կմ/ժ արագություններով ընթացող մեքենաները, հա՞։
- ...։
- Դե ուրեմն գրեք, հենց հիմա գրեք ձեր տուգանքը, մենակ թե ինչ անում եք, արագ արեք ու իմ ժամանակը մի վատնեք։ Գրեք, որ միասին գնանք դատարան, ու դուք էս ձեր տեսանյութով ապացուցեք, որ իմ մեքենան ընթացել է 74 կմ/ժ արագությամբ։

Պարոն կապիտանն ու ներսի նստած ավագ լեյտենանտը տխուր լռում են...

Ասում եմ՝ լսեք, կամ արագ գրում եք տուգանքը, որի տակ ես նշում եմ անում, ու մենք միասին հանդիպում ենք մեկ էլ դատարանում, կամ ինձ հիմա բարի ճանապարհ եք մաղթում։

Կապիտան - Բարի ճանապարհ։
Ես - Ձեզ էլ բարի ճանապարհ ու բարի ծառայություն։

 

 

 

Արամազդ   Ղալամկարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին