«Հարգելի Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչը ձեզ դեռ ցույց կտա, երբ ավարտվի Օլիմպիադան: Դուք դեռ կիմանաք՝ ինչ է Յանուկովիչը: Հիմա նա ապահովության համար հիվանդացել է: Իսկ այնուհետ կհնչի ձայնը. «Փամփուշտներ չափսոսալ»: Եվ մենք կտանք փամփուշտներ: Փողի փոխարեն մենք փամփուշտներ կտանք»,- ասել է Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Россия» հեռուստաալիքի եթերում։
Ռուսաստանում գործում է, այսպես կոչված, «վերահսկելի ժողովրդավարության» մոդելը, որի առանձնահատկություններից մեկն այն է, որ խորհրդարանական ընդդիմություն կոչվածը վերահսկվում է Կրեմլի կողմից։
Ըստ այդմ՝ իշխանությունը հաճախ է Ժիրինովսկու բերանով հայտարարություններ անում՝ հատկապես արտաքին քաղաքականության հարցերում։
Նման հայտարարություններով՝ փորձ է արվում ճշտել սեփական, կոնկրետ երկրի հասարակությունների ու միջազգային հանրության արձագանքն որևէ խնդրի շուրջ՝ ծրագրվելիք քայլերը խմբագրման բերելու համար։
Ըստ այդմ՝ Ժիրինովսկին խելագար չէ. նա ընդամենն ասել է այն, ինչ Կրեմլը հնարավոր է ձեռնարկի Ուկրաինայում՝ օլիմպիական խաղերից հետո։ Ի դեպ, Վոլֆվիչն Ուկրաինայի համար գուժել է նաև մասնատման հեռանկարը։
Այսպիսով՝ Սոչիի օլիմպիադան «կապել» է Պուտինի ձեռքերը, ու նա այսօր անգամ՝ որպես դեմոկրատ ու գեյերի ընկեր է հանդես գալիս։ Ուկրաինական ու այլ հարցերում՝ իրական, չեկիստ Պուտինին կտեսնենք օլիմպիադայից հետո։
Ժիրինովսկու ասածը՝ հուսով եմ, ադեկվատ են հասկացել նաև ուկրաինական հասարակությունը, ընդդիմությունն ու իշխանության ողջամիտ մասը, ուստի՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը պետք է փորձեն հանգուցալուծել մինչև օլիմպիական խաղերի ավարտը՝ անկանխատեսելի արջին միասնաբար դիմակայելու համար։
Ժիրինովսկու բերանով՝ Կրեմլն է խոսում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet