Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած քաղաքականությունը համեմատել է ռուսական ասացվածքից քնքուշ հորթուկի հետ,-գրում է «Interfax»-ը։ «Կա մի այդպիսի ռուսական ասացվածք՝ քնքուշ հորթուկի մասին, որը նշանակում է՝ բելառուսների առաջնորդը Ռուսաստանից ինչ հնարավոր էր ծծեց, ներքաշեց, բայց մենք արդեն ասում ենք՝ որքա՞ն պետք է սա շարունակվի։ Ի՞նչ է ցանկանում Լուկաշենկոն։ Առանձին պետություն, բայց գները լինեն ներռուսաստանյա՞ն։ Ինչո՞ւ։ Այդ դեպքում եկեք մեր պետության մաս դարձեք։ Նստել, ասում է՝ տո՛ւր Ռուսաստան, տո՛ւր Եվրամիություն։ Ի՜նչ լավ է»,-հայտարարել է Ժիրինովսկին կուսակցության համագումարում։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պահպանելու է դրական հարաբերությունները Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Միջին Ասիայի երկրների ժողովուրդների հետ։