Օրերս ձայնագրվել է կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի երգեհոնի համար գրված Չորս բագատել ստեղծագործությունը, որը գրվել է 2013թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ստեղծագործությունը նվիրված է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող երգեհոնահար Դրագան Թրեյերին, ում հետ կոմպոզիտորը համագործակցում է 2013թ-ի սկզբից, երբ Թրեյերը սեփական նախաձեռնությամբ կատարել և ձայնագրել էր կոմպոզիտորի նախորդ երգեհոնային ստեղծագործության առաջին մասը (Խորալ և Տոկատ գրված 2006թ-ին):
Ժիրայր Շահրիմանյանն իր նոր ստեղծագործոթյունը նվիրել է եվրոպացի հայտնի երգեհոնահարին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet