Շարունակում եմ «Քաղաքականությունը մեռած է, աստղեր բռնվեք» բազմահազարանոց ստատուսաքլնգոցին: Առավոտ կանուխ անդրադարձա Անդրե երգչի ներկայության շատ լինելուն, երեկ անդրադարձա Սոֆի Մխեյանի եղբոր հարսանիքին, իսկ երեկ ևս մի ուրախ բան է տեղի ունեցել....
Այո~ Ջհանդամ, թե Օբաման չի ասել «Ցեխասպանություն եզրույթը», «Ջհանդամ թե կառավարության մի քանի անդամ դեռ չի նշանակվել», «Ջհանդամ, թե Պուտինը կնիգ չունի դեռ», զաաաաատոոո ամուսնացավ բոլորիս կողմից սիրված ... (կներեք խնդրում եմ նշեք` ինքը ինչ «պաշտոն» ունի մեր շոուբիզում) Արտավազդ Ամիրյանը.... Այո նա մեր բոլորիս կողմից սիրված ու հայտնի «...» է:
Մեր շոուբիզը էնքան մեռած է, որ բոլորիս կողմից սիրված «...» հարսանիքի նկարները ամենաբում լուրն են էս երկրում: Այո~ մենք ունենք Արտավազդի ամուսնական էքսկլյուզիվ նկարները, էլ ոչ մի դարդ, էլ ոչ մի աղքատություն, էլ ոչ մի տնտեսական աճ... ջհանդամիս կորի բոլոր էն խնդիրները, որոնք ունենք, քանի որ ամուսնացավ Արտավազդը: Իսկ առանձնահատուկ նվերը դա Արտավազդի ամուսնական առաջին պարի տեսանյութն է:
Իսկ այ էս «...» տեղը ինչ՞ գրե՞՞՞ նք Ես ու Եվրոպացի գիտնականները պարզեցին` ինչ գրենք.
Ամուսնացավ բոլորիս կողմից սիրված «Արամեի ախպերը» (Արամեն չի սիրվածը, ուղղակի չակերտների մեջինը մի բառ հասկացեք, դա է նրա միակ «պաշտոնը» շոուբիզում):
Դե ինչ շուտով լրատվությունը կպայթի. «Սիլվա Հակոբյանի ատամհատիկի քավորի տղու հարսանեկան նկարներով»:
Վերջում կուզեմ ավելացնեմ. «Սոֆի Մխեյանի ախպոր հարսանեկան նկարները ԴԵՄ են Արամեի ախպոր հարսանեկան նկարներին»:
Հ.Գ. Այո, ես պարապ եմ ու նախանձ:
Երջանկություն նորապսակներին: