Համացանցում է հայտնվել «Մեղքերի քաղաքը 2: Կին, ում համար կարելի է սպանել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորներն են Ռոբերտ Ռոդրիգեսը և Ֆրենկ Միլլերը: Ֆիլմի գլխավոր դերակատարուհուն` ստրիփ պարուհուն, ինչպես ֆիլմի առաջին մասում, այնպես էլ հիմա մարմնավորել է հոլիվուդյան գեղեցկուհի Ջեսիկա Ալբան:
Հիշեցնենք, որ «Մեղքերի քաղաքը» ֆիլմի առաջին մասի պրեմիերան կայացել է 9 տարի առաջ:
Նշենք, որ ֆիմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014թ-ի օգոստոսի 22-ին: