▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմ մթնոլորտ, մուլտհերոսներ ու ծաղրածուներ... Հունիսի 1-ը «Մուրզիլկա» մանկապարտեզում տոնական էր

Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Չնայած որ օրը շաբաթ էր, ինչպես նաև տոնական` ոչ աշխատանքային, «Մուրզիլկա» մանկապարտեզը հայտարարել էր բաց դռների օր՝  իր սաների համար և ոչ միայն:

Երեխաներին ուրախացնելու էին եկել ծաղրածուներն ու խաղավարները, ովքեր իրենց շոու ծրագրերով, աճպարարությամբ ու անակնկալ համարներով էլ ավելի տպավորիչ դարձրին փոքրիկների օրը:

Այստեղ էին նաև աղջիկների ամենասիրելի LOL-ն ու տղաների սիրելի BATMAN-ը:

Երեխաների խրախճանքին միացել էին նաև ծնողներն, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակազմը:

Ջերմ մթնոլորտում երեխաները տոնեցին իրենց օրը, ուրախացան, պարեցին, երգեցին ու վայելեցին, իսկ մեծերն էլ հույս հայտնեցին, որ փոքրիկներն կապրեն այսօրվա պես անհոգ ու երջանիկ ամբողջ կյանքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին