Ջենիֆեր Լոպեսը դարձել է բրիտանական «Glamour» ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին:
Նա պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել իդեալական տեսքը.«Ինձ դուր է գալիս իմ տեսքը, սակայն իմ միջի կամակոր աղջիկը մշտապես պնդում է.«Արի հասնենք այնպիսի իդեալական կեցվածքի, ինչպիսին երբեք չի եղել, և ցուցադրենք բոլորին»: Այնուհետև խառնվում է իմ ենթագիտակցության մյուս մասը: Նա խորհուրդ է տալիս լիցքաթափվել և ուղղակի հանգստանալ լողափին»: