Հայտնի 44-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բաժանվել է իր 27-ամյա ընկերոջից՝ նախկին պարող Կասպեր Սմարթից: Ըստ ասեկոսեների` նրանք արդեն ամիսներ շարունակ միասին չեն, իսկ բաժանման պատճառն էլ եղել է այն, որ Կասպեր Սմարթը հանդիպել է տրանսսեքսուալ մոդելի հետ: Ավելին` նա շարունակել է նամակագրական կապի մեջ մնալ մոդելի հետ նույնիսկ այն բանից հետո, երբ իմացել է, որ վերջինս նախկինում տղամարդ է եղել:
Նշենք, որ Լոպեսը և Սմարթը որոշել են անկախ բաժանումից ընկերական հարաբերություններ պահպանել:
Ձեզ ենք ներկայացնում Ջենիֆեր Լոպեսի «Dance again» երգը, որում նկարահանվել է նաև նրա արդեն նախկին սիրելի Կասպեր Սմարթը: