▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջենիֆեր Լոպեսի մոմե արձանը Մադամ Տյուսոյի թանգարանում

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում բազում համաշխարհային աստղերի կողքին հայտնվել է նաև հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի մոմե արձանը: Երգչուհին այն հագուստով է, որով նկարահանվել է Բրազիլիայում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված պաշտոնական երգի տեսահոլովակում:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին երգչուհին Pitbull-ի և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեյի հետ միասին պետք է ելույթ ունենար ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, սակայն ինչ-ինչ պատճառներով երգչուհին օրերս հայտարարել է, որ հրաժարվում է ելույթ ունենալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին