Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է իր հերթական՝ կրքոտ և սեքսուալ տեսահոլովակը, որում զուգերգով է հանդես գալիս երիտասարդ երգիչ Prince Royce-ի հետ: Երգը կոչվում է «Back It Up»:
Prince Royce-ը համարվում է լավագույն լատինաամերիկյան կատարողներից մեկը: Նրա երգերը բազմիցս են հայտնվել «Billboard Hot Latin Songs» հիթ շքերթի բարձր հորիզոնականներում: Նշենք, որ «Back It Up» տեսահոլովակում նկարահանվել է նաև հայտնի երգիչ Pitbull-ը: