Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ով «Օսկարի» էր ներկայացված «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում կատարած դերի համար, մրցանակաբաշխության ժամանակ սայթաքել է, բայց, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ` կարմիր գորգի վրա։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Լոուրենսը ընկել էր բեմ բարձրանալիս: