Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ ներկայիս սուղ ֆինանասկան վիճակը պայմանավորված է այն փաստով, որ կառավարության որոշմամբ Հանրայինի եթերից հանվել է առևտրային գովազդը:
Լրագրողները հակադարձել են, թե արդյո՞ք ֆինանսների ավելացման դեպքում հեռուստաընկերությունը կկատարի հանրային ԶԼՄ-ի գործառույթը, Ջաղինյանը, սակայն, խուսափել է պատասխանել և հեռացել է ԱԺ-ից:
Հիշեցնենք, որ անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշին, Ջաղինյանը նշել է, թե սուտ է, որ խորհրդանիշը պլագիատ է: Այն, ըստ Ջաղինյանի, նման է անմոռուկով այլ լոգոների՝ «մի քիչ շատ, մի քիչ քիչ», սակայն նույնը չէ: