▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջասթին Թիմբերլեյքի երկրպագուները օգնել են նրան նկարահանել նոր տեսահոլովակ. Պրեմիերա

Օրերս համացանցում է հայտնվել երգիչ Ջասթին Թիբերլեյքի նոր տեսահոլովակը, որը ընդամենը երկու օրում ռեկորդային դիտումների քանակ է գրանցել: Նման դիտումների գաղտնիքը պայմանավորված է ոչ միայն Ջասթինի հայտնի և սիրված լինելու, այլ նաև` տեսահոլովակի իմաստի հետ:

Բանն այն է, որ տեսահոլովակը կառուցված է Ջասթինի երկրպագուների լուսանկարների հիման վրա: Դեռևս գարնանր երգիչը դիմել էր իր երկրպագուներին` խնդրանքով, որ նրանք իրեն ուղարկեն իրենց սիրո մասին պատմող լուսանկարները. ի դեպ` լուսանկարները պետք է ուղեկցվեին #NotABadLoveStory# հեշթեգով:

Արդյունքում, երգիչը ստիպված չի եղել երկար սպասել. ընդամենը մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ավելի քան 7000 հրապարակում, որոնցից տեսահոլովակի կազմակերպիչները ընտրել են ամենաանկեղծ և հետաքրքիր լուսանկարները:

 

  

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին