Ջարդարարները ծեծել են ազատամարտիկ Մելքոն Թամրազյանին
Ջարդարարները ծեծել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանին։ Այս ազնիվ, հայրենասեր, հայրենիքի համար մարտնչող մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծում էին։
Պատասխան պետք է տան բոլորը: Այս մասին հայտնում է «Հ.Յ.Դ. Իջևան» ֆեյսբուքյան էջը:
Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը: Այս մասին տեղեկացնում է «ՀայաՔվեի»-ն:
***
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերետավորները բիրտ ուժով բերման են ենթարկում Կիրանցի ճանապարհին գտնվող քաղաքացիներին:
***
«Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել։ Նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն», հայտնել է Գառնիկ Դանիելյանը:
***
«Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի գործիչ, ճանաչված, սիրված վաստակավոր մարդ, հայրենասեր մարդ, իր երգածն ու ապրածը նույնն են»,-այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանցի մոտակայքում հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ տեղեկացնելով, որ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։
***
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ թելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղի ճանապարհին կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել 14 քաղաքացու:
Հիշեցնենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց գյուղի մուտքերը:
***
«Ուզում եմ Կիրանցի ժողովրդի պատգամը ձեզ փոխանցել, ասում են` մենք ձեր կողքին ենք: Իրենք են մեզ ասում: Նրանց ողբի ու արցունքների պատասխանը պիտի տրվի»,- ասաց Սրբազանը` Կիրանցից Երևան մեկնելուց առաջ: