▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգության» անդամին հավաքագրել փորձած ԱԱԾ կապավորը Աշոտյանի խորհրդականն է

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձ կատարած ԱԱԾ աշխատակից-կապավորը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդականն է։

Լրագրողների` ճշտելու փորձին, թե կոնկրետ ում մասին է խոսքը, նա ասել է, որ մանրամասները Հրայր Մանուկյանը կներկայացնի իր նկատմամբ հանցագործություն կատարելու հաղորդագրության մեջ։ Նա նման հաղորդում կներկայացնի այսօր ՀՀ Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին