Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանիա Ստեփանյանը` Հայաստանում հյուրընկալվել են և մինչև սեպտեմբերի 6-ը կմնան, Ճապոնիայի Գեղասահքի ֆեդերացիայի անդամները,նախագահը, փոխնախագահը, ճանաչված 6 գեղասահորդ, ինչպես նաև նրանց շվեյցարացի պարուսույց` Ստեֆան Լավրովը: Ճապոնացիների այցելության նպատակը 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերին իրենց նախապատրաստական աշխատանքներն հավուր պատշաճի կազմակերպելն և անցկացնելն է: Ամիսներ շարունակ մեր Մարզահամերգային համալիրում կմարզվեն ճապոնացի անվանի գեղասահորդները` օլիմպիադայում Ճապոնիայի հավաքականը ներկայացնող մարզիկները: Համագործակցությունը ճապոնիացի գործընկերների հետ կայացել է Արի Զաքարյանի / Եվգենի Պլյուշչենկոյի պրոդյուսերը/ նախաձեռնությամբ:
Ճապոնացի անվանի գեղասահորդները կմարզվեն Հայաստանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet