Ժաննա Ֆրիսկեի ընկերուհի Օլգա Օրլովան երգչուհու երկրպագուներին ուղղված հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վրդովված է համացանցում Ժաննայի վերաբերող անիմաստ գրառումներից: Օլգան պնդում է, որ երգչուհու հիվանդության վերաբերյալ տարածվող տեղեկատվության մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Թեև վերջինս չի մանրամասնել բժիշկների իրական եզրակացությունը, սակայն նշել է, որ Ժաննան չի տառապում 4-րդ կարգի քաղցկեղով.
«Պետք չէ իմ էջում գովազդել բուժման սեփական կասկածելի մեթոդները, որոնց օգնությամբ հնարավոր է հեշտությամբ բուժել չորրորդ կարգի քաղցկեղը: Հավատացեք, Ժաննայով զբաղվում են աշխարհի լավագույն ուռուցքաբանները»:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ: