Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ, ստիպված կլինի մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկվել:
Բժշկական գործողությունների և քիմիաթերապիայի արդյունքում նրա արտաքինը սարսափելի փոխվել է: Ամերիկյան մասնագետները կարծում են, որ հավաքած ավելորդ քաշի եւ տարիքի պատճառով Ֆրիսկեի մաշկը չի կարողանա դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը:
Բուժման կուրսն անցնելուց հետո այտուցվածությունը կանցնի, սակայն Ֆրիսկեն նախկին տեսքը կկարողանա վերականգնել միայն թանկարժեք պլաստիկ վիրահատությունների օգնությամբ: