Ուղեղի քաղցկեղով հիվանդ հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով այժմ քիմիոթերապիայի բուժման կուրս է անցնում Նյու Յորքի կլինիկաներից մեկում, հրաժարվել է վիրահատվել: Այս մասին հայտնել է երգչուհու հայրը:
Բանն այն է, որ բժիշկներից ոչ ոք երաշխիք չի տվել, որ երգչուհին վիրահատական սեղանին չի մնա: Ուստի վերջինս որոշել է Նյու Յորքում քիմիոթերապիայի կուրս անցնել:
Այժմ բժիշկները որոշում են հիվանդի հետագա բուժման հարցը: Սպասվում է, որ մինչեւ փետրվարի 1-ը պարզ կլինի եզրակացությունը: Նրանք երգչուհուն հուսադրել են՝ ասելով, որ բուժման հավանականությունը բավական բարձր է: