▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Ֆրիսկեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-երով տարածվեց երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հիվանդության մասին լուրերը, նա առաջին անգամ հանդես է եկել պաշտոնական ելույթով.

« Շնորհակալ եմ: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ իմ և իմ ընտանիքի համար այս դժվար ժամանակահատվածում մեր կողքին կլինեն հազարավոր մարդիկ: Դա մեզ ուժ է տալիս: Շնորհակալ ենք մարդկության համար:Ինձ շատ հաճելի է, որ Ռուսաստանում կան նման հոգատար և բարի մարդիկ: Այն գումարը, որը հավաքվել է իմ բուժման համար, ավելի շատ է, քան մեզ հարկավոր է: Ավելացած գումարը կփոխանցվի հիվանդ երեխաների բուժման ֆոնդին»,-ասել է երգչուհին: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հասարակությանը հայտնի դարձավ Ժաննա Ֆրիսկեի հիվանդության մասին, որից հետո Ռուսաստանի Առաջին Ալիքը հայտարարեց դրամահավաք կազմակերպելու մասին, որից ստացված գումարը կփոխանցվի երգչուհու բուժման համար: 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին