Վերջին օրերին ամենաքննարկվող իրադարձություններից մեկը ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծանր հիվանդությունն է: Այսօր հայտնի է դարձել, որ 7 ամիս տևած երկարատև պայքարից հետո, երգչուհին այժմ չի կարողանում քայլել: Բայց այնուամենայնիվ, Ժաննան խոստացել է իր հայրիկին, որ կհաղթահարի հիվանդությունը և դեռ շատ երեխաներ կմեծացնի:
Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-երը, երգչուհու մոտ ուժեղ գլխացավեր են սկսվել նրա որդու` Պլատոնի, ծննդից հետ:
Ժաննայի հոր խոսքերով, աղջկա հիվանդության մասին նա իմացել է անցած տարվա կեսերին: Անմիջապես դրանից հետո Ժաննային տեղափոխել են ԱՄՆ-ի և Գերմանիայի լավագույն կլինիկաները:
«Ես սրա մասին իմացել եմ 7 ամիս առաջ: Զանագահարեցին ինձ ԱՄՆ-ից և ասացին, որ աղջկաս մոտ խնդիրներ են առաջացել: Ժաննան սկզբում չի իմացել, թե ինչ հիվանդություն է դա: Նա մտածել է, որ ընդամենը գխացավեր ունի և վերջ: Դա եղել է ծննդաբերությունից հետո: Մինչ ծննդաբերությունը նա ոչ մի բողոք չի ունեցել: Վերջնական բուժզննումից հետո Ժաննային պարզ է դարձել, թե ինչ հիվանդությամբ է տառապում»,- պատմել է երգչուհու հայրը և ավելացրել,- աղջիկս իր հիվանդությունը համարում է պատիժ, այլ ոչ թե փորձություն: Երբ ես նրան ճանապարհում էի, նա ինձ ասաց, որ մենք կհաղթահարենք հիվանդությունը: Աղջիկս ինձ խոսք է տվել, որ ես դեռ շատ թոռնիկներ և թոռնուհիներ կմեծացնեմ: