▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Ֆրիսկեն արդեն քայլում է. բացառիկ լուսանկարներ

Երկար ամիսներ անց առաջին անգամ Ժաննա Ֆրիսկեն կարողացել է ոտքի կանգնել: Գերմանիայում և ԱՄՆ-ում երկարատև բուժում ստանալուց հետո այժմ երգչուհին մոր, ամուսնու և իրենց մեկամյա տղայի հետ գտնվում է Մերձբալթյան երկրներից մեկում, իսկ թե որտեղ` հստակ չի նշվում:

Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել Ժաննային իր և մոր հերթական զբոսանքի ժամանակ: Նշենք, որ ներկայումս Ֆրիսկեն չի խուսափում մարդկանցից, ավելին` նա նույնսիկ գերադասում է ավելի շատ շփվել նրանց հետ: Ինչպես տեղեկացնում են բժիշկները` Ֆրիսկեի մոտ աստիաճանաբար վերականգնվում է տեսողությունը, որը նա կորցրել էր ուռուցքի հետևանքով, ինչպես նաև նա ակնհայտորեն նիհարել է և որ ամենակարևորն է, այժմ նա կարողանում է քայլել` ի տարբերություն նախորդ ամիսների:  
Նշենք, որ չնայած երգչուհու մոտ եղած այս բոլոր առաջընթացներին` նրան դեռևս երկար ամիսների բուժման կուրս է սպասվում:

Ի դեպ` նշենք, որ այսօր լրանում է Ժաննա Ֆրիսկեի ծննդյան 40-րդ տարեդարձը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին