Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն կանանց և աղջիկներին նվիրված միջազգային օրը`մարտի 8-ը, անցկացրել է իր սիրելի տղամարդկանց հետ: Ժաննայի կողքին են եղել սիրելի ամուսինը` հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը և իրենց 11 ամսեկան որդին` Պլատոնը: Ըստ տարբեր աղբյուրների` չնայած նրան, որ երգչուհու արտաքին տեսքի փոփոխության արդյունքում նրա որդին միանգամից չի ճանաչել իր մայրիկին, այնուամենայնիվ նրանց ընտանիքում այժմ ուրախություն է տիրում: Պլատոնը նույնիսկ արդեն հասցրել է սովորել «մայրիկ» և «հայրիկ» բառերը:
Ըստ տարբեր ԶԼՄ-երի` Ժաննան հաջողությամբ ավարտել է քիմիոթերապիայի իր առաջին կուրսը, որն անցկացվում էր Նյու-Յորքի կլինիկաներից մեկում: Քիմիոթերապիայի կուրսն ավարտելուց հետո բժիշկները նշում են, որ Ժաննայի գլխուղեղի ուռուցքը ինչ- որ չափով փոքրացել է: Ըստ բժիշկների` իհարկե, դեռ վաղ է խոսել ապաքինումից, սակայն այն, որ Ֆրիսկեն գնում է դեպի դրական կողմ, դա ակնհայտ է: