▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Ֆրիսկեի ընկերուհին հանուն նրա հրաժարվել է իր անձնական կյանքից

Ինչպես հայտնի է, երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է ուղեղի քաղցկեղի դեմ։ Երբ Ժաննան իր ընկերուհուն՝ Օլգա Օրլովային, պատմել է իր հիվանդության մասին, Օլգան միանգամից համաձայնվել  է նրան օգնելու գործին:

Օլգան ցնցված էր այդ նորությամբ, նա թողել է իր սոլո կարիերայի համար տարվող աշխատանքը, բարեկամներին եւ սկսել օգնել հիվանդ ընկերուհուն:

Ռենատ Դավլետյարովը, ում հետ այդ ժամանակ ապրում էր Օրլովան, չի դիմացել զգացմունքների նման փորձությանն ու շատ արագ Օլգային փոխարինող է գտել՝ «Ռեֆլեքս» խմբի նախկին անդամ Եվգենիա Մալախովային, ում հետ էլ արդեն ամուսնացել է:

Փաստորեն, Օլգան զոհաբերել է իր անձնական կյանքը՝ հանուն Ժաննա Ֆրիսկեի փրկության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին