Հայաստանի օրենսդրության համաձայն գործերը վերաբացելու համար պետք է լինի նոր ի հայտ եկած հանգամանք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կվերաբացվի «Հոկտեմբերի 27»-ի գործը:
Նրա խոսքով, այդ հարցովտուժողների իրավահաջորդները եւ նրանց ներկայացուցիչները ավելի շատ ասելիք կունենան, որովհետեւ իրենք են գործի մանրամասներին ծանոթ: Փաշինյանը նկատեց, որ ժամանակին որպես լրագրող առնչվել է այդ գործին, բայց տվյալ դեպքում, հենց տուժողների իրավահաջորդները պետք է ասելիք ունենա:
Հարցին, թե իր կարծիքով «Հոկտեմբերի 27»-ի թիկունքում արտաքի՞ն ուժեր էին, թե ներքին, նա պատասխանեց. «Ես այսօրվա իմ կարգավիճակում չեմ կարծում, որ ճիշտ է որեւէ մեկնաբանություն անեմ»: