▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակ... Ազատ Աբրահամյան

Գիտեմ, որ հուզականությունը քաղաքական կատեգորիա չէ: Այլապես՝ աշխարհն այլ կլիներ...Ես էլ /բառիս համար ներողամիտ եղեք /թքած ունեմ՝   թե դեմոկրատիա ,թե քաղաքականություն կոչվածների վրա, եթե դրանք չեն ճանաչում հոգևորի սահմանները:

Այն, որ այլ են այս հողագնդի արդարություններն ու նախապատվությունները, լոզունգներն ու գաղափարախոսությունները` վաղու~ց եմ հասկացել: Պայքարը հատուկ է ուժեղ մարդկանց, չեմ դժգոհում...Բայց մի սարսափելի ափսոսանք է ամեն անգամ այցի գալիս, երբ թերթում եմ անուրջներս, ուսանածս, ստեղծածս, նպատակներս:

Ավա~ղ, անլեզու հիշողություններ:

ընդամենը...

Հայրենի երկրի` մյուս, բազմաթիվ սիրահարների նման հասկացա, ցավոք, որ հավատարմությունն անբուժելի հիվանդություն է, դավաճանությունը` նպատակներին հասնելու առողջ ապրելակերպ...Եվ զուր կուրծք չծեծեմ,Աստված է դատավոր...

Մայիսմեկյան օրվա խորհրդին... գումարեմ վերջին խոսքերս.

Բազմաչարչար մեր ժողովրդի ճակատագրով  «տոգորված» բոլոր երեսապաշտերին`  «փառք»...

Անավարտ մնացած նպատակների, չիրականացված երազանքների, չծնված, գեղեցիկի թևերին անհույս սավառնող խոսքերի և հնչյունների, սիրտը` սրտին բարուրող, զորացնող, սիրեցնող արարչությունները վանդակելու, գլխատելու, վեհն ու արժեքավորը ժողովրդի հեղինակություններից, մեծություններից խլելու, նրանց անգնահատելին արժեզրկելու, հային` հայությունից զրկելու`   «ազգասեր հավատարմության» համար:

Հազա~ր ափսոս:

Ես քո հերն եմ անիծել` ժամանակ...

Ազատ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին