«Եվրատեսիլ -2013» մրցույթին Հայաստանի խորհրդավոր մասնակցության շուրջ աժիոտաժը շարունակվում է:
Մինչ մրցույթի երկրպագուները փորձում են կռահել, թե այս տարի ով է այնտեղ ներկայացնելու Հայաստանը, աստղերն առաջարկում են իրենց թեկնածությունները: Այսպես, 2013թ. ամենասեքսուալ հայուհի Իվետա Մուկուչյանը Facebook-ի իր էջում գրել է .«Iva for Eurovision 2013?.........what do YOU think?» («Իվան «Եվրատեսիլ -2013»-ում... ի՞նչ եք կարծում ԴՈՒՔ»):
Նյուզ.am STYLE-ի հարցերին ի պատասխան Մուկուչյանը խորհրդավոր լռել է: Սակայն հայտնի է, որ երգչուհին ներկայումս աշխատում է նոր նախագծի վրա, որը նախապատրաստվում է Եվրոպայում: Միգուցե դա՞ է հենց Եվրատեսիլի նոր երգը: Իվետա Մուկուչյանը լռում է, իսկ հանդիսատեսը ստիպված է զինվեկ համբերությամբ եւ սպասել: